Պրեզենտացիա
Երկրի մակերևույթի հիմնական ձևերը Հարթավայրեր
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:
Մակերևույթի բոլոր ձևրն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումները, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումները: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսները՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերևույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրը, քամին, սառցադաշտերը, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:
Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարները, լցնում իջվածքները և հարթեցնում մակերևույթը: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռները հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:
Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերը:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:
Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:
Օրինակ՝ Երևանի բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունը Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:
Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:
Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասը:
Հարթավայրերն առաջանում են տարբեր ճանապարհով:
- Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
- Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղևի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
- Լավային հոսքերի հետևանքով: Հրաբխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերը սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։
- Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերը (գլաքար, խիճ, ավազ, տիղմ և այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Միջագետքի և այլն:
Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Երկրի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ
Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:
Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:
Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:
Հարցեր և առաջադրանքներ`
1. Որն է համարվում օրական և որը` տարեկան պտույտ։
24 ժամը համարվում է մեկ օր, իսկ 365 օրը համարվում է մեկ տարի:
2. Ինչ է նշանակում ուղեծիր և ինչ տեսք ունի Երկրի ուղեծիրը։
Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Ձվածրի տեսք
3. Նշեք տարվա գիշերահավասարի օրերը։
սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին:
4. Ինչպես կբացատրեք չորս տարին մեկ փետրվար ամսվա 29֊րդ օրվա ավելացումը և ինչպես են անվանում այդ տարին։
Մեկ տարին ունի 365 օր 5 ժամ 48 րոպե և 46 ժամ: Այդ բոլորը իրար են մյանում դառնում է 6 ժամ նշանակում է փետրվարի 29:
ԱՐԵԳԱԿՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ԱՐԵԳԱԿ, ՄՈԼՈՐԱԿՆԵՐԸ, ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԸ
Արեգակը միայնակ աստղ չէ: Ձգողության շնորհիվ՝ նա իր մոտ է պահում տարբեր չափեր և զանգվածներ ունեցող տարատեսակ երկնային մարմիններ: Արեգակը և նրա շուրջը պտտվող այդ մարմինների համախումբն անվանում են Արեգակնային համակարգ:
Արեգակնային համակարգի կենտրոնական մարմինն Արեգակն է: Դա, ինչպես մնացած աստղերը, շիկացած, հսկայական գազային գունդ է, որր հիմնականում կազմված է ջրածնից և հելիումից: Իր ծավալով Արեգակը մոտ միլիոն անգամ մեծ է Երկրից: Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը մոտավորապես 60000C աստիճան է, իսկ րնդերքում հասնում է մինչե 14 միլիոնի: Այդպիսի բարձր ջերմաստիճանի շնորհիվ’ Արեգակն անընդհատ լույս և ջերմություն է առաքում դեպի Երկիր: Առանց արեգակնային էներգիայի կյանքր Երկրի վրա անհնար կլիներ:
Արեգակի շուրջը պտտվում են 8 երկնային մարմիններ, որոնք կոչվում են մոլորակներ: Դրանք, րստ Արեգակից իրենց հեռավորության, դասավորված են հետևյալ հաջորդականությամբ՝ Մերկուրի (Փայլածու), Վեներա (Արուսյակ), Երկիր, Մարս (Հրատ), Յուպիտեր (Լուսնթագ), Սատուրն (Երևակ), Ուրան, Նեպտուն: Փակագծերում նշված են մոլորակների հայերեն անվանումները:
Մոլորակները գնդաձև մարմիններ են ու իրարից տարբերվում են չափերով, զանգվածով ու ջերմաստիճանով:
Թվարկված 8 մոլորակն ընդունված է բաժանել երկու խմբի: Առաջին խմբի մեջ են Արեգակին առավել մոտ գտնվող մոլորակները: Դրանք են՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը: Այդ մոլորակները չափերով համեմատաբար փոքր են, Երկրի նման կազմված են խիտ նյութից և կոչվում են երկրային տիպի մոլորակներ: Արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, իսկ Երկրին ամենամոտ մոլորակը՝ Վեներան:
Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է, Արեգակի շուրջր պտտվում է մոտավորապես 150000000 կմ հեռավորության վրա: Արեգակի նկատմամբ գրաված հարմար դիրքի շնորհիվ է, որ Երկրի վրա առկա են կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմաններ: Երկիրն Արեգակից ստանում է այնքան ջերմություն, որ իր մակերևույթին ջուրը գտնվում է հիմնականում հեղուկ վիճակում. ամբողջովին չի սառչում կամ գոլորշանում:
Երկրորդ խմբի մոլորակներն են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Դրանք իրենց զանգվածներով էապես գերազանցում են Երկիրը և այդ պատճառով կոչվում են հսկա մոլորակներ: Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է: Հսկա մոլորակներն ունեն նույն քիմիական բաղադրությունը, ինչ Արեգակը. դրանք հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից: Վերջին երկու մոլորակը երկնքում կարելի է տեսնել միայն աստղադիտակով, իսկ մնացածները տեսանելի են նաև անզեն աչքով:
Գիտնականները մոլորակների մասին հավաստի տեղեկություններ են ստանում ոչ միայն Երկրից աստղադիտակներով կատարվող դիտումների միջոցով, այլ նաև դեպի մոլորակներ տարբեր միջմոլորակային ավտոմատ կայաններ ուղարկելով:
Թումանյանի խնդիրներ
1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։
90:9=10
10×5=50
2. «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած գառան մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը շան 1 գդակի համար անհրաժեշտ գառան մորթու երկարության 3/4 մասն է կազմում:
30
3. «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։
4/6
4. «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։
75 կգ բրինձ
5. «Կիկոսի մահը» հեքիաթում հայրը աղջկան ուղարկում է աղբյուրից ջուր բերելու և տալիս է 5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։ Կկարողանա՞ այդ կուժերի օգնությամբ աղջիկը աղբյուրից բերել ճիշտ 2 լ ջուր։
Այո
խաչբառ
| Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
| Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ |
| 10 | 20 | 30 | 40 | 50 | 60 | 70 | 80 | 90 |
| Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ |
| 100 | 200 | 300 | 400 | 500 | 600 | 700 | 800 | 900 |
| Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | Ւ | Փ | Ք |
| 1000 | 2000 | 3000 | 4000 | 5000 | 6000 | 7000 | 8000 | 9000 |
Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը․
Ուղղահայաց
- Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
69+1=70 Հ - Գտիր 600 և 3000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
600 Ո - Գտիր 27000 և 1/9 մասը։
27000:9×1=3000 Վ - Գտիր 245 թվի 2/7 մասը։
245:7×2=70 Հ - Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
1 Ա - Ո՞ր թվի 5/8 մասն է հավասար 250-ի։
250:5×8=400 Ն - Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։
400 Ն - Քանի՞ բաժանարար ունի 16 թիվը։
5 Ե - Գտիր 2000 և 24000 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
2000 Ս
Հորիզոնական
- Ո՞ր թվի 2/3 մասն է հավասար 6-ի։
6:2×3=9 Թ - Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
600 Ո - Գտիր 7 և 1000 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
7×1000=7000 Ւ - Գտիր 200 և 5 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
200:5=40
5:5=1 Մ - Ո՞ր թիվն է հանդիսանում բոլոր բնական թվերի համար բաժանարար։
1 Ա - Ն
թչ
- Գտիր 3 և 100 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ։
3×100=300 Յ - Գտիր 24 թվի ամենափոքր բաժանարարը։
1 Ա - Տուփում կա 100 կարմիր, 299 կապույը և 50 կանաչ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ 3 տարբեր գույնի գնդիկներից էլ դուրս կգա։
299+100+1=400 Ն
| Թ | ||||||||
| Ո | ||||||||
| Ւ | ||||||||
| Մ | ||||||||
| Ա | ||||||||
| Հ | Ո | Վ | Հ | Ա | Ն | Ն | Ե | Ս |
| Յ | ||||||||
| Ա | ||||||||
| Ն |
մաթեմատիկա
1.Երկու բնական թվերից առաջինի թվանշանների գումարը 12 է, իսկ երկրորդինը՝ 6։ Կարո՞ղ է արդյոք այդ թվերի գումարի թվանշանների գումարը ստացվի 5։
Ոչ
2․Գոյություն ունե՞ն արդյոք ա) 2, բ) 3 հաջորդական պարզ թվեր։
Ոչ
3․Գտե՛ք հինգ հաջորդական բաղադրյալ թվեր։
Այո
4.Գտե´ք 30-ի բոլոր բաժանարարները։ Նրանցից քանի՞սն են բաժանվում 2-ի,քանի՞սը՝ 3-ի, իսկ քանիսը 5-ի։
30-ի բոլոր բաժանարարները են:
1, 2, 3, 5, 6, 10, 15, 30
2-ի բաժանվողները 2, 6, 10, 30=4 հատ
3-ի բաժանվողները 3, 6, 15, 30=4 հատ
5-ի բաժանվողները 5, 10, 15, 30=4 հատ
5.ա) 1-100 միջակայքում քանի՞ զույգ և քանի՞ կենտ թիվ կա։
բ) 1-100 միջակայքում ո՞ր թվերն են ավելի շատ՝ պա՞րզ, թե՞ բաղադրյալ:
74, 26
6.Համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.
ա) [1,7] ⋅ (1,7) = 1 ⋅ 7, բ) [4,6] ⋅ (4,6) = 4 ⋅ 6, գ) [8,10] ⋅ (8,10) < 8 ⋅ 10,
դ) [8,21] ⋅ (8,21) < 8 ⋅ 21, ե) [12,18] ⋅ (12,18) < 12 ⋅ 18, զ) [8,8] ⋅ (8,8) < 8 ⋅ 8:
7.Հաշվե՛ք թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն ու ամենափոքր ընդհանուր բազմապատիկը.
ա) 2 ⋅ 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 3 և 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 5, բ) 2 ⋅ 3 ⋅ 5 ⋅ 7 և 5 ⋅ 11,
գ) 2 ⋅ 6 ⋅ 7 և 3 ⋅ 5 ⋅ 7, դ) 4 ⋅ 9 և 2 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 6,
ե) 4 ⋅ 4 ⋅ 4 և 8 ⋅ 8, զ) 1 ⋅ 2 ⋅ 3 ⋅ 4 ⋅ 5 և 8:
ա) (2x2x2x3x3, 2x2x3x5)=2x2x3=12
[2x2x2x3x3, 2x2x3x5]=2x2x3x2x3x5=360
Բանավոր հաշվարկ
Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը (փորձեք հաշվել առանց պարզ արտադրիչների վերլուծելու).
- [4, 6] =12
- [5, 10] =10
- [3, 7] = 21(հուշում՝ սրանք փոխադարձ պարզ թվեր են)
- [8, 12] =24
- Պարզ արտադրիչների վերլուծում
Վերլուծե՛ք թվերը պարզ արտադրիչների և գտե՛ք ԱԸԲ-ն.
- [24, 36]=72
- [15, 20, 30]=60
- [45, 75]=225
Գործնական խնդիրներ
ա) Երկու զանգակներ սկսում են հնչել միաժամանակ: Առաջինը հնչում է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ, իսկ երկրորդը՝ յուրաքանչյուր 18 րոպեն մեկ: Քանի՞ րոպե հետո նրանք նորից կհնչեն միաժամանակ:
36
բ) Խանութում կան կոնֆետներ, որոնք կարելի է հավասարապես բաժանել թե՛ 10, թե՛ 15 հատանոց տուփերի մեջ: Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող է լինել խանութում:
30
Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
Առաջադրանքներ
Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- [6, 7]=42
- [5, 11]=55
- [4, 7]=28
- [12, 8]=24
- [24, 6]=23
- [18, 6]=18
- [24, 8]=24
- [25, 50]=50
- [5, 12]=60
- [14, 49]=98
- [12, 36]=36
- [15, 12]=60
- [250, 50]=250
- [70, 28]=140
- [25, 5]=25
- [240, 60]=240
- [16, 32]=32
- [10, 8]=80
- [15, 40]=120
- {100, 20]=100